Այսօր ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ իմ և գործընկերներիս`Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է պատգամավոր Շովինար Վարդանյանը։
«Առաջարկվող կարգավորումներով ակնկալվում է ապահովել աշխատողների, մասնավորապես` կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել նրանց տնտեսական գործունեությամբ զբաղվելը` բարձրացնելով պաշտպանվածության մակարդակը աշխատանքային միջավայրում: Առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Այն հնարավորություն կտա նորածնի հորը` երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչեւ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելել հայրության բերկրանքն ու հոգ տանել իր երեխայի եւ նոր ծննդաբերած կնոջ մասին»,-նշել է նա: