Կենտրոնը արդեն սկսել է ընդունել պացիենտների․ հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը վերակենդանացման բաժնում․ Փաշինյան

Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ (ընդունում, ախտորոշում, տեղափոխում) կենտրոնը արդեն սկսել է ընդունել պացիենտների: Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այնտեղ վերջին տվյալներով արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը վերակենդանացման բաժնում:

Պացիենտները տրիաժ կենտրոններում թեստավորվում են և բուժօգնություն են ստանում մինչև թեստի պատասխանը, որից հետո տեղափոխվում են կորոնավիրուսային հիվանդության բուժումով զբաղվող հատուկ բժշկական կենտրոններ:

Այս կենտրոնի բացումով որոշակի չափով կթեթևանա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բեռը, որը մինչ այս Երևանի միակ տրիաժ կենտրոնն էր»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել