«Քենդի-Շոպ» խանութի մոտ հարձակվե՞լ է անչափահասի վրա

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վլադիմիր Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, 17.05.2012թ-ին` ժամը 22-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում գտնվող «Քենդի-Շոպ» խանութի մոտից, ձեռքից քաշելով, ստիպողաբար անչափահաս, 1995թ. հուլիսի 12-ին ծնված, Արշակին (անունը փոխված է) տարել է Համբարձումյան 9 հասցեում գտնվող շենքի մոտ, որտեղ վերջինիս գույքը հափշտակելու նպատակով, թողնելով ձեռքը, հարձակում է գործել նրա վրա, դանակի ցուցադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից գումար է պահանջել։ Արշակը, օգտվելով իր ձեռքը բաց թողնելու հանգամանքից, դիմել է փախուստի, որի պատճառով Վլադիմիր Գ.-ը չի կարողացել տիրանալ գումարին։

Գործով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել