Ե՞րբ է պաշտպանը կամ ներկայացուցիչը հեռացվում քրեական գործի վարույթից

Գոյություն ունեն մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել պաշտպանի կամ ներկայացուցչի մասնակցությանը քրեական գործի վարույթին: Այդ հիմքերի նախատեսումը օրենսդրի կողմից պայմանավորված է առաջին հերթին կասկածյալի, մեղադրյալի, տուժողի և այլ անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ:

Այսպես` պաշտպանը կամ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`

1) գտնվում է ազգակցական կամ անձնական, ծառայողական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցում կամ մասնակցել է քրեական գործի քննությանը.
2) գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատակից, մասնագետ, փորձագետ կամ վկա.
3) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու փաստաբան կամ ներկայացուցիչ:

Պաշտպանը, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող պաշտպանյալի կամ վստահորդի կողմից մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նա տվյալ գործով իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են պաշտպանյալի կամ վստահորդի շահերին, ինչպես նաև այդ անձի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ: Այս հիմքերով պաշտպանին հեռացնելը թույլատրվում է միայն պաշտպանյալի համաձայնությամբ:

Պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու հարցը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել