Պարետը սահմանել է ինքնամեկուսացման ենթակա անձանց ինքնամեկուսացումը կազմակերպելու կանոնները

Պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով սահմանել է ինքնամեկուսացման ենթակա անձանց ինքնամեկուսացումը կազմակերպելու կանոնները։

Այսպիսով, ՀՀ ժամանող անձանց ինքնամեկուսացումը կազմակերպելու նպատակով իրավասու գերատեսչությունները պարտավոր են ապահովել սույն հավելվածով սահմանված կանոններին համապատասխան գործընթացի կազմակերպումն ու իրականացումը:

Թռիչքների կազմակերպման գործընթաց՝

1. ՀՀ քաղաքացիների վերադարձը ՀՀ կառավարության կողմից կազմակերպվելու պարագայում ժամանող քաղաքացիների վերաբերյալ տվյալները սահմանված ձևաչափի համաձայն հավաքագրվում և թռիչքից առնվազն 10 ժամ առաջ էլեկտրոնային եղանակով փոխանցվում է ՀՀ պարետին, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
2. Սահմանված կարգով առևտրային թռիչքներ կազմակերպելու և իրականացնելու թույլտվություն ստացած ավիաընկերություններից սահմանված ձևաչափով տեղեկատվության ստացումը և սույն հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետում նշված մարմիններին, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու պարտականությունը կրում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
3. Մինչև թռիչքների կազմակերպումը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն միջոցներ են ձեռնարկում ապահովելու ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց իրազեկումն ինքնամեկուսացման կանոնների և սահմանված ձևաչափով լրացման ենթակա տեղեկատվությունը նախապես տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ:
4. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարտավոր է բոլոր կոմերցիոն ավիափոխադրողներին տրամադրել ծանուցման թերթիկը և այլ տեղեկատվության թերթիկները չվերթի ժամանակ լրացնելու համար։

Ինքնամեկուսացման կազմակերպման գործընթաց՝

5. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ապահովում է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ՀՀ տարածք մուտք գործող անձանց հատուկ բժշկական զննությունը, այդ թվում իրականացնում է հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում ։
6. Բժշկական զննությունից հետո տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից ուղևորները ծանուցվում են ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին և վերջիններիս ստորագրման նպատակով տրամադրվում է սահմանված ձևաչափով հաստատված Ծանուցագիր։
7. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից անձի մուտքը թույլատրվում է բացառապես ստորագրված Ծանուցագրի առկայության դեպքում: Վերջինիս բացակայության պարագայում ՀՀ ժամանած անձը վերադառնում է սպասասրահ և նրան
առաջարկվում է ծանոթանալ և ստորագրել Ծանուցագիրը։

8. ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ՀՀ բոլոր սահամանային հսկիչ կետերի ժամանման սրահում ապահովվում է վերջինիս ներկայացուցիչների կողմից ՀՀ ժամանած ուղևորների ինքնամեկուսացման գրանցման գործընթաց Արմեդ համակարգի միջոցով, լրացնելով անհրաժեշտ բոլոր դաշտերը։
9. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ապահովում է ՀՀ բջջային օպերատորների կողմից քարտերի տրամադրումը ՀՀ ժամանող հայկական բջջային քարտ չունեցող բոլոր անձանց։

Օդանավակայանում իրականացվող ծառայությունների գործընթաց

10. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և «Շիրակի» օդանավակայանի (այսուհետ Օդանավակայանի) ժամանման սրահում Առողջապահության նախարարությանը տրամադրվում են տարածքներ ՀՀ մուտք գործած անձանց
ինքնամեկուսացումը կազմակերպելու համար։
11. Օդանավակայանի տարածք այլ քաղաքացիների և ուղևորների հարազատների մուտքն արգելվում է և մուտքը արգելափակվում է ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ժամանումից առնվազն 2 ժամ առաջ:
12. Չվերթների իրականացման ընթացքում Օդանավակայանի վարչակազմն ապահովում է ուղևորահոսքերի և հերթերի կառավարումը՝ ապահովվելով համապատասխան հեռավորություններ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներից,

13. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ապահովում է համապատասխան տրանսպորտային միջոցների առկայությունը, լոգիստիկ բաշխվածությունը և ուղեկցողների առկայությունը յուրաքանչյուր ՀՀ ժամանող ուղևորի համար, նրանց ուղեկցում դեպի նախապես նշված ինքնամեկուսացման վայր և գրանցում վերջիներիս իրենց ինքնամեկուսացման տեղանքում, սույն տեղեկատվությունը առցանց ռեժիմով փոխանցելով ՀՀ Առողջապահության նախարարությանը, հիմք ընդունելով, որ  Արցախի Հանրապետություն մեկնող քաղաքացիները տեղափոխվում են մինչև ՀՀ և ԱՀ սահման։

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել