Յուրաքանչյուր դատավոր ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ և դատավորի անվամբ կնիք, Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված դրոշմակնիքներ:
Յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կիրառելու էլեկտրոնային թվային ստորագրություն:
Վճռաբեկ դատարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
Նշենք, որ դատավորն իր կնիքը դնում է վճիռների, դատավճիռների և որոշումների, ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերի վրա:
Աղբյուրը՝ Իրավաբան.net