Ակցեպտի (Ունիդրուա-ի պայմանագիր)

Արդեն խոսել ենք օֆերտայի մասին, այժմ անդրադառնանք ակցեպտին, քանզի առանց ակցեպտի պայմանագիր չի կարող կնքվել:

Եվ այսպես. օֆերտայի հասցեատիրոջ հայտարարությունը կամ այլ գործողությունը, որն արտահայտում է օֆերտային իր համաձայնությունը, հանդիսանում է ակցեպտ։

Ակցեպտն ուժի մեջ է մտնում, երբ օֆերենտից ստացվում է համաձայնությունը։

Սակայն, եթե օֆերտայի կամ այն պրակտիկայի կամ սովորույթի արդյունքում, որր կողմերը հաստատել են իրենց փոխհարաբերություններում, օֆերտայի հասցեատերը, օֆերենտին չտեղեկացնելով, համաձայնությունն արտահայտի որևէ գործողության կատարմամբ, ապա ակցեպտն ուժի մեջ կմտնի այդպիսի գործողության կատարման պահից։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել