Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք Դիմիտրի Պ.-Ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ-ի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, իր վարած Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գարիկ Մ.-ին, նրան անզգուշությամբ պատճառել մահ և թողնելով ճանապարհատրանսպորտային վայրը՝ հեռացել:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոոդվածի՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝պատժվում է ազատազրկմամբ՝առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net