Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արման Ա.-ի և Ռուբեն Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Արման Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պետ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականություններն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չի կատարել, որն էական վնաս է պատճառել անձանց, հասարակության և պետության իրավունքներին և օրինական շահերին:
Ռուբեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պայմանագրային աշխատակից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով կաշառք ստանալու պատրվակով կատարել է ուրիշի գույքի հափշտակություն:
Գործով մեղադրյալների նկատմամբ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net