Ինչպե՞ս էր Սվետլանայի պայուսակը հայտնվել Բարեկամություն մետրո կամրջի տակ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ռաֆիկ Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ռաֆիկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիշերային ժամերին Երևանի Բարեկամություն մետրո կամրջի տակ վերցրել է հատակին դրված Սվետլանա Հ.-ին պատկանող պայուսակը, որի մեջ եղել է 50.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի՝ բացահայտ հափշտակելով այն և Սվետլանա Հ.-ին պատճառելով զգալի չափի գույքային վնաս։

Գործով մեղադրյալ Ռաֆիկ Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել