Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ հետ

Մայիսյան եռատոնի կապակցությամբ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ և կրկին վերահաստատել, որ Արցախյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը:

Կողմերը քննարկման ընթացքում ամփոփել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արդյունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել