Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վերաբերյալ օրենքի դրույթը ուժի մեջ է մտել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկած օրենսդրական փոփոխություններով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողներին կտրամադրվի ոչ թե մաս-մաս, այլ միանգամից։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ ընդունված օրենքը այսօր՝ մայիսի 7-ին, ուժի մեջ մտավ։

Պատգամավորը ԱԺ նիստի ժամանակ առաջարկել էր նաև երեխայի խնամքի համար նախատեսված ամսական 18 հազարական դրամ գումարը տրամադրել ոչ միայն աշխատող, այլև չաշխատող մայրերին, ինչը, սակայն, հանվել է նախագծից:

«Կառավարությունը պատճառաբանել է, որ իրենք արդեն իսկ նախատեսում են պետական նպաստների օրենքում փոփոխություն անել և հուլիսի 1-ից միայն գյուղաբնակ մայրերի համար կնախատեսվի համապատասխան գումարը ամսական, իսկ քաղաքաբնակների համար՝ ոչ, բայց նաև երկու տարի ժամկետով։ Որպեսզի օրենքը կյանքի կոչվի, մենք գնացել ենք դրան, որ ընդունել ենք։ Բայց Կառավարությունը հայտել է, որ հետագայում նաև քաղաքաբնակ մայրերին կանդրադառնա»,- նշեց պատգամավորը։

Ուժը կորցրած է ճանաչվել նաև ընտանեկան դրամագլխի մասին հոդվածը, այն այլևս չի գործում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել