Նշված 12 ոլորտների աշխատողները ևս կկարողանան աջակցություն ստանալ․ որոշումը մայիսի 6-ին ուժի մեջ է մտնում

Մայիսի 6-ին հակաճգնաժամային 8-րդ միջացառման շահառուների շրջանակի ընդլայնման որոշումը ուժի մեջ կմտնի։ Այսպիսով՝ 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվեց 36,000-ով։

Նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ ընդլայնվել են ոչ միայն ոլորտները, այլև ներգրավվել են քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին։

Ընդլայնված ոլորտներն են՝

10) հագուստի արտադրություն.
11) կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
12) կահույքի արտադրություն.
13) թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
14) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
15) օդային տրանսպորտի գործունեություն.
16) կինոթատրոնների գործունեություն.
17) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
18) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
19) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
20) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
21) լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
22) պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն)։

Ինչպես նաև 40-99 % տեսակարար կշռով տուժած ոլորտները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել