Ազգովի պետք է պայքարենք այս մարտահրավերի դեմ․ Արսեն Թորոսյանը վերջին տվյալները ներկայացրեց

Երեկվա դրությամբ 9 քաղաքացի թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա է, 35-ը՝ ծայրահեղ ծանր են, 65-ը՝ ծանր։

Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Ազգային ժողովում։

«Մոտ 2000 քաղաքացի մեկուսացման վայրերում են։ Մահճակալային ֆոնդի առումով ունենք մոտ 350 հազար մահճակալ՝ հիվանդանոցային համակարգում, որովհետև քաղաքացիների մի մասը «բուժօգնություն» ստանում են հյուրանոցներում, որովհետև սիմպտոմ չունեն և այդ մոտեցումը շարունակվելու է դեռ մոտ ժամանակներս, քանի դեռ ունենք հյուրանոցային և մահճակալային ֆոնդ, այսինքն ասիմպտոմ և թեթև դեպքերը ստանալու են բուժօգնություն հյուրանոցներում։ Չակերատվոր բուժօգնություն ենք մենք դրան անվանում, որովհետև ըստ էության որևէ բուժօգնություն չեն ստանում և միջին ու ծանր աստիճանի դեպքերը, քաղաքացիները բուժվելու են հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված մահճակալային ֆոնդի վրա, որը հնարավոր է ավելանա, բայց այս պահի դրությամբ նման որոշմում վերջնական չկա։ Ներկառված են հիմանկան 6 բուժկենտրոնները Երևանում և Արտաշատում, ինչպես նաև Կապանում, Վանաձորում, Գյումրիում եղած ինֆեկցիոն հիվանդանոցները կամ առանձին ինֆեկցիոն բաժանմունքները»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է թեստավորումների քանակին, Արսեն Թորոսյանը նշեց, որ Հայաստանն արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ, խոսքը՝ մեկ ահյտնաբերված թեստ-արված թեստերի ընդհանուր քանակ հարաբերակցության մասին է։ Նա նաև հավելեց, որ օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունները շուրջ 10 անգա շատ են թեստ անում, բայց Հայաստանը վատ դիրքում չէ այս առումով և թեստավորման հնարավորությունները ավելանում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել