Վրաստանի գինու գործարանները կստուգվեն Ռուսսպառվերահսկողության կողմից

Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների վատթարացումը ոչ միայն քաղաքական դրսևորումներ ունեցավ, այլ նաև տնտեսական: Դրա արդյունքում Ռուսաստանի շուկայում 2006թ. գարնանից արգելվեց վրացական գինիների և հանքային ջրի վաճառքը: Արգելքի հիմնական պատճառը դրանց ցածր որակն էր: Սակայն Վրաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կարծես թե միտված են նպաստելու նաև տնտեսական կապերի վերականգնմանը: Այսպես՝ Ռուսսպառվերահսկողության մասնագետները սկսում են ստուգումներ կատարել գինի և հանքային ջուր արտադրող վրացական գործարաններում:

Ինչպես տեղեկացրեց Ռիա Նովոստի գործակալությանը, տեղեկացրել է Ռուսսպառվերահսկողության ղեկավար Գեննադի Օնիշենկոն Վրաստան են ուղևորել մասնագետների 3 խմբեր, որոնք մեկ շաբաթվա ընթացքում պետք է ստուգեն 44 գործարան:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել