Ստոմատոլոգիական կազմակերպությունները կարող են իրականացնել պլանային գործունեություն

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը http://moh.am/images/legal-490.pdf:

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը, որը ոլորտի մասնագետները կարող են ստանալ նախարարությունից (հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3) և փակցնեն ստոմատոլոգիական կազմակերպություններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել