Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն` Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյում:
Այս մասին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից։
Քաղաքապետ Անդրե Սանտինին, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը եւ Հայր Ավետիս Բալեքյանը ծաղիկ են խոնարհել Իսի լե Մուլինոյի հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի մոտ եւ աղոթք հնչեցրել ու ոգեկոչել Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը: