Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 8-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն 137 միլիոն 580 հազար դրամ է հատկացվել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ Երևանի ենթակայության արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողներին (բժիշկ, միջին, կրտսեր բուժաշխատողներ և այլն), բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար պարգևատրելու նպատակով։
Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա, իսկ կարգադրության կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։