Չարաշահել է մանկության ընկերոջ վստահությունը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Է. Սարդարյանի մեղադրանքի:

Էդգար Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, չարաշահելով իր մանկության ընկերոջ` Հովհաննես Ագիշյանի վստահությունը, նրա անձնագրով և անվամբ ապառիկ կարգով համակարգիչ գնելով, տիրացել է նշված համակարգչին, կատարել է խարդախություն` ընկերոջը պատճառելով զգալի չափերի` 204000 դրամի գույքային վնաս:

Մեղադրյալի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել