Կորոնավիրուսի նոր դեպքերը 29-ն են, մահվան ընդհանուր դեպքերը՝ 13-ը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 966, որից 173-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 780, բացասական թեստերը եղել են՝ 6484-ը, մահվան դեպքերը՝ 13-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 937 էր, բուժվածները՝ 149-ը, փաստացի բուժվողները՝ 777-ը, բացասական թեստերը՝ 5144-ը, մահվան դեպքերը՝ 11-ը: Ավելի ուշ՝ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց մահվան 12-րդ դեպքի մասին․ «Այս պահին ունենք 12 մահ արդեն, առավոտյան մահացավ, որը 81 տարեկան քաղաքացի էր, ծանր հիվանդություններով։ Սա վաղվա թվերի մեջ կերևա»։ Նա նշեց, որ հիմա խնդիր է դրված մահերի ու հիվանդացությունների թիվը ցածր պահելով գնալ առաջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել