Կոտայքի մարզպետարանին նվիրաբերել են բժշկական պաշտպանիչ արտահագուստ և դիմակներ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Այս օրերին բազմաթիվ տնտեսվարողներ և պարզապես անհատներ, շարունակում են բարի կամք դրսևորել և սոցիալական նախաձեռնություններով ու ծրագրերով աջակցել կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին:

Բարի կամքի հերթական դրսևորումը Կոտայքի մարզի բնակիչ, անհատ բարերար Վարազդատ Կարենի Գևորգյանի կողմից է:

Վերջինս Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերել բժշկական պաշտպանիչ արտահագուստ և դիմակներ, որոնք ըստ առաջնահերթության և կարիքի, կտրամադրվեն մարզի բուժ.հաստատություններին:

Շնորհակա՛լ ենք սոցիալական յուրաքանչյուր նախաձեռնության համար:

Առո՛ղջ եղեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել