Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Սամվել Կ.-ի և Մհեր Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք բացահայտ անհարգալից վերաբերմունքով, կոպիտ կերպով դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը Կապան-Քաջարան ավտոճանապարհի հարակից հատվածում գտնվող Լուսինե Գ.-ին պատկանող խորտկարանում`շուրջ 10 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ տալով:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Սյունիքի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net