Զինծառայողները հացկերույթին ոգելից խմիչք են օգտագործո՞ւմ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հովհաննես Մ.-ի և Արմեն Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Հովհաննես Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, hանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի կապի հանգույցի ռադիոբյուրոյում որպես ռադիոհաղորդավար,15.10.2012թ-ին՝ ժամը 16:30 սահմաններում, թիվ X զորամասի պահպանության տակ գտնվող Դարանջ ռադիորսման կետում նույն կետի ավագ, պայմանագրային զինծառայող Արմեն Դ.-ի հետ հացկերույթի ընթացքում ոգելից խմիչք ընդունելուց հետո` փաստացի ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` չնչին պատրվակով իր երդմանը չհավատալու պատճառովխ 2-3 անգամ արմունկով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, այնուհետև դանակով հարվածել է նրա ձախկրծքավանդակի հատվածին, որից հետո ձախ ոտքի շրջանին, որն առաջացրել է ծանր հետևանքներ` Արմեն Դ.-ին պատճառել է կրծքավանդակի ձախ երեսի ծակած-կտրած թորակաբդոմինալ, ձախ ազդրի կտրած-ծակած վերքերի, աջ ստորակնակպճային շրջանի արյունազեղման ձևով մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալ Հովհաննես Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Արմեն Դ.-ի՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Գուգարքի կայազորի զինվորական դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել