Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին հորդորակ․ ԿԳՄՍ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է  հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին հորդորակ։

1. ադմինիստրացիա – վարչակազմ (վարչական անձնակազմ), կառավարչություն
2. ալպինիզմ – լեռնագնացություն, լեռնարշավ
3. ալտրուիզմ – այլասիրություն
4. այսբերգ – սառցալեռ
5. անալոգիա – նմանակություն, համաբանություն, համանմանություն
6. անտիպատիա – հակակրանք
7. անտրոպոլոգ – մարդաբան
8. ավանտյուրիստ – 1. արկածախնդիր, 2. բախտախնդիր
9. ավտոնոմիա – ինքնավարություն
10. արմատուրա – ամրան
11. արշիպելագ – կղզեխումբ
12. բատալիոն – գումարտակ
13. բիբլոգրաֆիա – մատենագիտություն
14. բիոսֆերա – կենսոլորտ
15. բուլյոն – արգանակ (մսաջուր)
16. գազոն – 1. սիզամարգ, 2. սեզ
17. գլոբալ – 1. համաշխարհային, 2. hամընդհանուր, ընդհանուր,
համընդգրկուն, ընդգրկուն
18. դեպրեսիա – 1. (բժշկ.) ընկճվածություն, ընկճախտ, 2. (տնտ.) անկում, լճացում
19. դիսկ – սկավառակ
20. ինֆոդեմիա – լրաճարակ
21. կոնտինգենտ – համակազմ
22. միկրոբ – մանրէ
23. չելենջ – մարտահրավեր, կոչ, մրցահրավեր
24. պաթոլոգիա – ախտաբանություն
25. պետիցիա – 1. հանրագիր, 2. խնդրագիր
26. ռեկոմենդացիա – 1. երաշխավորություն, երաշխավորագիր, 2.
հանձնարարական, հանձնարարություն, 3. խորհուրդ, առաջարկություն
27. սիմպատիա – համակրանք
28. վորքշոփ – աշխատաժողով
29. քվոտա – չափաքանակ, չափաբաժին
30. ֆոկուսնիկ – աճպարար, ձեռնածու

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել