Պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների գործունեությունն արգելվել է 6 ժամով

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկումը մայրաքաղաքում եւ մարզերում։ Դրանց համար հիմք են ընդունվում նաեւ ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով եւ ֆեյսբուքյան էջին ստացված դիմում- բողոքները։

Այս մասին տեղեկացնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Մշտադիտարկումների արդյունքը հիմք ընդունելով` ՀՀ Պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն։

Պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների գործունեությունն արգելվել է այսօր` 6 ժամով։

Պարետ Տիգրան Ավինյանը սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել: Արգելվել է սուպերմարկետների, թերթի կրպակի, արտադրության գործունեության ծավալումը Երեւանում, Կապանում, Ծաղկաձորում, Մխչյանում, Այնթապում եւ այլն։

Արձանագրվող կոպիտ խախտումներն առնչվում են աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման նորմերը չպահպանելուն, մասնավորապես, աշխատողներին դիմակներ ու ձեռնոց չտրամադրելուն, աշխատատեղերի միջեւ երկու մետր հեռավորությունը չպահպանելուն, հագուստի առանձին հանդերձապահարաններ չապահովելու եւ այլն։

Բոլոր այս նորմերը սահմանված են Պարետի որոշմամբ հաստատված Ուղեցույցով։ Դրանց պահպանումը պարտադիր է արտակարգ պայմաններում գործելու թույլտվություն ունեցող բոլոր տնտեսվարողների համար։ Խախտումների համար սահմանված են պատասխանատվության միջոցներ։

На изображении может находиться: один или несколько человек и люди стоят На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и борода На изображении может находиться: один или несколько человек и люди стоят На изображении может находиться: 1 человек, стоит и на улице
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել