Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մարտի 31-ին ստորագրել է N 27 որոշումը, որի 3-րդ Կազմակերպությունների կողմից պահպանման ենթակա նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված կանոններով սահմանվել են նաև կազմակերպությունների աշխատակիցների կողմից անվտանգ վարվելաձևի վերաբերյալ իրազեկումը, այդ թվում.
- խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,
- փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ ձեռքով),
- օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,
- հաճախակի լվալ ձեռքերը օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,
- հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ)
- խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,
- խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ` պահպանելով առնվազն 2 մետր հեռավորություն,
- Աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին ախտահանել սեղանը, համակարգիչը, հաճախակի օգտագործվող այլ պարագաները։
- Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։