Վարդուհի Պետրոսյանն աշխատանքի է անցել Հարկատիր կատարումն ապահովող ծառայությունում:
«Ստանձնել եմ Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պարտականությունները եւ կատարելու եմ մամուլի քարտուղարի գործառույթները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 16-ին որոշմամբ Սերգեյ Մեղրյանը նշանակվել էր գլխավոր հարկադիր կատարող: