Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու ուսումնական տարին

Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ ՀՌՀ-ի ինստիտուտները սթ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։ ՀՌՀ-ի ուսանողներին (նախաբուհական կրթության կենտրոն, բակալավրիատ (առկա և հեռակա), մագիստրատուրա (առկա և հեռակա), ասպիրանտուրա, ՀՌՀ-ի Բիզնես դպրոց) հորդորում ենք չթուլացնել ուսումնական գործընթացի տեմպերը։ 

Այս մասին հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից:

Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հայ-Ռուսական համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ձևաչափով ուսուցման և օնլայն եղանակով շարունակում է պատշաճ կերպով մատուցել իր կրթական ծառայությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել