Վեբինար՝ մարզերի պոլիկլինիկաների և ամբուլատորիաների ադմինիստրատորների համար․ ինչպես օգտվել ԱՐՄԵԴ համակարգից պոլիկլինիկաներում առցանց հերթագրումներ իրականացնելիս

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը «Արմեդ»-ը հայտնում է․ «Վեբինար՝ մարզերի պոլիկլինիկաների և ամբուլատորիաների ադմինիստրատորների համար․ ինչպես օգտվել ԱՐՄԵԴ համակարգից պոլիկլինիկաներում առցանց հերթագրումներ իրականացնելիս

Առաջին վեբինարը՝ երեքշաբթի, մարտի 2️4️-ին, ժամը1️7️։ 0️0️-ին, մեր ֆեյսբուքյան էջում։

Մարզերի առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների ադմինիստրատորների համար «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը կազմակերպում է օնլայն վեբինարների շարք, որի ընթացքում ընկերության մասնագետները կուսուցանեն պոլիկլինիկաներում առցանց հերթագրում իրականացնելիս ԱՐՄԵԴ համակարգից օգտվելու հմտությունները։

Առաջին օնլայն վեբինարը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 24-ին, ժամը 17։00-ին, մեր ֆեյսբուքյան էջում ՝ live-ի միջոցով։ Ուսուցումը կիրականացնեն «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ
ընկերության Բժշկական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար Աննա Արծրունին և Բժշկական գործընթացների կառավարման բաժնի մասնագետ Արամ Ղուլիջանյանը։

‼️Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են հետևել live-ին, ինչպես նաև ընթացքում մեկնաբանություններում գրել իրենց հետաքրքրող հարցերն ու ստանալ պատասխանները։

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանի ենթակայության, նաև մի շարք մասնավոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ արդեն անցել են առցանց հերթագրման։ Սա հնարավորություն է տալիս բնակիչներին նախապես առցանց եղանակով գրանցվել սպասարկող բժշկի մոտ և իրենց նախընտրած ժամին ստանալ բուժսպասարկում՝ ժամանակ չկորցնելով հերթերում սպասելու վրա։
Կորոնավիրուսի վարակի տարածման վտանգի պարագայում առավել քան կարևոր է քաղաքացիների բուժսպասարկումն իրականացնել կազմակերպված, որպեսզի նրանք չսպասեն հերթերում և անգամ չհանդիպեն ու չշփվեն միմյանց հետ։
Ուստի պոլիկլինիկաների համար ԱՐՄԵԴ համակարգի միջոցով առցանց հերթագրման իրականացումը դառնում է առավել քան կարևոր, ինչն առաջին հերթին բխում է բնակչության շահերից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել