Արսեն Թորոսյանը տեղեկություններ է հայտնում պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորսյանը ֆեյսբուքյան ուղիղ հերարձակման ընթցքում խոսել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների առողջական վիճակի մասին։

Նախարարը հիշեցրել է, որ այս պահին ունենք 190 հաստատված դեպք և նրանցից մեծ մասի ինքնազգացողությունը լավ է, լուրջ առողջական խնդիրներ չունեն․ «Այս պահին 190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն նրանց թոքերի արհեստական շնչառություն չի արվում: 6 քաղաքացիների վիճակը ծանր չէ, գնահատվում է կայուն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ»:

Արսեն Թորսյանը նշել է, որ մի քանի օրից կլրանա որոշ մեկուսացված քաղաքացիների 14-րդ օրը, և թեստավորումից հետո նրանք դուրս կգրվեն հիվանդանոցներից։

 

 

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/506787630233182/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել