Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի վերանշանակման գործում։ Ես հստակ արձանագրել եմ, որ նրանք չեն փորձում քողարկել ու թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են իրենց ոլորտներում։ Դա վստահություն է ներշնչում, որ նրանք հետեւողական կլինեն խնդիրները լուծելու գործում»։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի մարտի 19-ի հրամանագրերով Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանապետ, իսկ Էդուարդ Մարտիրոյսանը՝ ԱԱԾ տնօրեն։