Նիկոլ Փաշինյանը հրապարակեց թեստի արդյունքը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ նա իր ընտանիքի հետ ինքնամեկուսացվել է Սևանում։

Վարչապետը նշեց, որ այսօր կորոնավիուսով վարակված Մեղրիի քաղաքացին նրանց հետ շփում է ունեցել։

«Մեղրիից Երևան գալու ճանապարհին, կոնկրետ ես այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել, իհարկե ոչ շատ սերտ շփում։ Այդ պատճառով ես, մոտ 1 ժամ առաջ, նոր թեստ հանձնեցի։ Եթե այդ թեստի պատասխանը կեսգիշերն անց լինի, և եթե պատասխանը լինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը։ Եթե լինի բացասական՝ կվերադառնամ Երևան»,-նշել է վարչապետը։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց թեստի արդյունքները։

Նա գրել է․ «Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է:

Առավոտյան վերադառնում եմ Երեւան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել