Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին լուրը կեղծ է

Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել:

Հ.Գ. հարգելի լրագրողներ, նյութը վերնագրելիս բարեխիղճ եղեք և նշեք, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել