Չդիմանալով ստորացումներին` ինքնասպանության փորձ է կատարել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը ըստ մեղադրանքի Դավիթ Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ x զորամասում պայմանագրային զինծառայող, պաշտոնատար անձ, անցել է իր լիազորությունների սահմանները, կատարել իշխանազանցություն. հայհոյել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Հ.Ավդալյանին և ծեծի ենթարկել նրան: Վերջինս էլ չդիմանալով կոպիտ հայհոյանքի ձևով պիտակը կրելուն և ստորացուցիչ վերաբերմունքին, ինքնասպան լինելու նպատակով իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախ մասին, որի հետևանքով իր առողջությանը պատճառել ծանր վնաս:

Մեղադրյալ Դավիթ Հ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել