Արման Թաթոյանը այցելել է Արցախի զորամասեր. ՄԻՊ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի շրջանակում Արցախի իր գործընկերոջ հետ այցլել է զորամասեր։

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ  աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ։

Ուսումնասիրվել են բուժծառայություններն ու կարգապահական վարույթները, բարոյահոգեբանական հարցերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել