Արգիշտի Քյարամյանը դատի է տալիս լրատվամիջոցին

2020 թվականի փետրվարի 19-ին «Ժամանակ» թերթը հրապարակել է «Նախկինների կադրը. ՊՎԾ պետը «ջրում» է ստուգումների արդյունքները» խորագրով հոդված, որի մեջ տեղ գտած և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ա․ Քյարամյանին վերաբերող տեղեկություններն ամբողջությամբ իրականությանը չեն համապատասխանում և ավելին` պարունակում են վիրավորանքի և զրպարտության տարրեր, ինչպես նաև վկայում են առերևույթ ծանր հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից։

«Հիմք ընդունելով հիշյալ իրողությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը դիմել է իրավապահ մարմնի՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները ստուգելու և համապատասխան իրավական գնահատական տալու համար, բացի այդ, հոդվածում առկա վիրավորանք և զրպարտություն պարունակող հանգամանքները կվիճարկվեն քաղաքացիական գործերով դատավարության կարգով»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել