Ինչո՞ւ է վիճաբանել «Զեյթուն» համատիրության նախագահի հետ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վահագն Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 6-ին աշխատանքային ոչ բարյացակամ հարաբերությունների պատճառով վիճաբանել է «Զեյթուն» համատիրության նախագահ Ալբերտ Պ.-ի հետ, որի ընթացքում իր մոտ եղած ծակող-կտրող գործիքով հարվածել է Ալբերտ Պ.-ի հոր` Պետրոս Պ.-ի որովայնին` առողջությանը պատճառելով ծանր վնաս և դիմել է փախուստի:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:

Մեղադրանքը դատարանում Լոռու մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել