Ես եմ մի օր նրանց ասֆալտին պառկեցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա․ Ռուբեն Հայրապետյան

«Նախորդ անգամ, երբ եկել էին մեր տունը խուզարկելու, ես Ձեզ հայտնեցի, որ մեր տնից հանել են Սու-35 տանկ, ԲՏՌ, ԲՄՊ (մարտական մեքենա)։ Մի քանի օր առաջ, երբ նայում էի ոստիկանապետի ելույթը՝ տեսա, թե ոնց է դանդաղ խոսում ու դանդաղ մտածում։ Ուրեմն, եթե դանդաղ խոսում ու դանդաղ մտածում է, ուրեմն դանդաղ էլ հասկանում է»,-այս մասին հայտնեց Ռուբեն Հայրապետյանը՝ ոստիկանության շենքից դուրս գալուց հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:

Նրա խոսքով՝ ոստիկանապետը իր գրպաններում փնտրում է Սու-35-ը, տանկերը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն։

«Դե, հասկանում եմ՝ ում հանձնարարությամբ ա։ Հերթական կապիկությունն էր ընդամենը։ Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող նման տեսակով վախեցնել։ Եթե անգամ պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկեցնելը, բայց որ ես եմ մի օր պառկեցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ է»,-նշեց նա։

Հայրապետյանը նշեց, որ առանց ուժ գործադրելու են բերման ենթարկել։ Անօրինական զենք իր մոտ չի եղել, եղել է միայն 3 օրինական զենք, որի թույլտվությունը ունի․ «2-ը որսորդական են, 1-ը՝ իմ անվտանգության համար»։

Ռուբեն Հայրապետյանը հայտնեց նաև, որ երեկ հարցաքննվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործով։ Ոստիկանները ցանկացել են խուզարկել նաև նրա մեքենան, իսկ Հայրապետյանը թույլ չի տվել։

Լուսանկարը՝ Photolur-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել