Ձերբակալված անձը կարող է հայտարարություններ անել և բողոքներ ներկայացնել

Եթե ձերբակալված անձն ունի հայտարարություններ իր անմեղության, իրեն արդարացնող կամ պատասխանատվությունը մեղմացնող ապացույցների առկայության մասին կամ եթե քրեական դատավարության ընթացքում կատարվել են օրինականության խախտումներ, որի համար բողոք է ներկայացնում, ապա դա կարող է անել անձամբ կամ իր պաշտպանի միջոցով:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մանրակրկիտ ստուգել ձերբակալված անձի կամ վերջինիս պաշտպանի հայտարարությունները և բողոքները:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել