Երևանի քաղաքապետը վաղաժամկետ լուծում է վարձակալության պայմանագիրը

Դռնբաց դատական նիստում քնվեց քաղաքացիական գործն ըստ հայցի Երևանի քաղաքապետի ընդդեմ ՙՕնիկ՚ արտադրական կոոպերատիվի` վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, գույքը վարձատուին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Հայցվորը 04.11.2010թ. դիմելով դատարան` խնդրել է լուծել 15.06.2000թ. կնքված թիվ 32 վարձակալության պայմանագիրը և պարտավորեցնել պատասխանողին Երևան համայնքին վերադարձնել իրեն վարձակալությամբ հանձնված գույքը` Աբովյան և Իսահակյան փողոցների ստորգետնյա անցման տարածքի 31 ք/մ հատվածը:

Դատարանը վճռեց լուծել Երևանի քաղաքապետարանի «Շինարարություն, բարեկարգում» ՊՓԲ ընկերության և «Օնիկ» արտադրական կոոպերատիվի միջև 15.06.2000թ. կնքված թիվ 32 վարձակալության պայմանագիրը և պարտավորեցնել «Օնիկ» արտադրական կոոպերատիվին Երևան համայնքին վերադարձնել իրեն վարձակալությամբ հանձնված գույքը` Աբովյան և Իսահակյան փողոցների ստորգետնյա անցման տարածքի 31 ք/մ հատվածը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել