Գագիկ Սուրենյանը՝ փետրվար ամսին սպասվող եղանակի մասին

Ունենալու ենք տաք փետրվար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել