Արմինե Գ.-ն Անդրանիկ Մ.-ի հետ սեպտեմբերի 24-ին ժամը 00:20-ի սահմաններում վերջինիս կողմից շահագործող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Շիրակի մարզի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ հանգուցյալներ Գ. Շ.-ի և Ս. Հ.-ի գերեզմաններից բեռնել են զգալի չափերով, ընդհանուր՝ 26 հազար դրամ արժողությամբ 21 հատ ծաղկեպսակի փայտյա հենասյուններ և 25 հատ դատարկ զամբյուղներ, պատճառելով հանգուցյալների որդիներին զգալի չափերի վնաս, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում, դեպքի վայրում հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Գործը մակագրվել է Շիրակի դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: