Որևէ մեկը, բացի հատուկ ծառայություններից, առավելություններ չի ստանալու. ՃՈ պետի տեղակալ

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգին:

Արման Չիլինգարյանը հիշեցրեց, որ 2020–ից վարորդներին կտրվի 9 բալ, որը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում, պետք է քննություն հանձնեն և վերականգնեն վարելու իրավունքը:

«Պատասխանատվությունը վերաբերում է բոլորին, որևէ մեկը բացի հատուկ ծառայություններից, ովքեր օրենքի ուժով օշտված են այդպիսի հնարավորություններից,  չունեն առավելություն: Մեր հորդորը վարորդներին մնում է նույնը՝ պահպանել կանոնները անկախ ամեն ինչից, անկախ նրանից տուգանային միավոր նախատեսված է թե ոչ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել