ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգին:
Արման Չիլինգարյանը հիշեցրեց, որ 2020–ից վարորդներին կտրվի 9 բալ, որը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում, պետք է քննություն հանձնեն և վերականգնեն վարելու իրավունքը:
«Պատասխանատվությունը վերաբերում է բոլորին, որևէ մեկը բացի հատուկ ծառայություններից, ովքեր օրենքի ուժով օշտված են այդպիսի հնարավորություններից, չունեն առավելություն: Մեր հորդորը վարորդներին մնում է նույնը՝ պահպանել կանոնները անկախ ամեն ինչից, անկախ նրանից տուգանային միավոր նախատեսված է թե ոչ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: