Հայկ Մարությանը մինչև 840 հազար դրամի չափով պարգևավճարներ է տվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեկտեմբերի 10-ի կարգադրությամբ ծառայողական պարտականությունների արդյունավետ և որակյալ կատարման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Զաքեյանին տրամադրել է միանվագ դրամական պարգևատրում՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով:

Դեկտեմբերի 19-ի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները և Երևանի վարչական շրջանների ղեկավարները խրախուսվել են դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել