Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Լևոն Հակոբյանը ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»:
Լուսանկարում Լևոն Հակոբյանն է