Ստուգումներ` խանութներում. հայտնաբերվել է ժամկետանց սնունդ

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցներն այս օրերին հսկողություն են իրականացնում մայրաքաղաքի խանութներում: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Երեկ ստուգումներ են եղել Մ. Խորենացի փողոցի 6 և Գյուջյան փ. թիվ 1/51 հասցեներում գործող «Վ.Ա.Ս. Գրուպ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող «Վաս» սուպերմարկետներում։ Հայտնաբերել են պիտանելիության ժամկետն անցած երշիկեղեն, նրբերշիկ, շոկոլադե կոնֆետներ, թեյ, մանկական քաղցր բամբակ, ինչպես նաև առանց արտադրման ժամկետի մակնշման աղցաններ և տարբեր տեսակի ուտեստներ, ինչի առթիվ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասերով կազմվել են համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում հսկողությունը կրելու է մշտական բնույթ և իրավախախտում կատարած անձինք ենթարկվելու են պատասխանատվության։
Քաղաքացիներին կոչ ենք անում Ամանորի նախաշեմին գնումներ կատարելիս լինել առավել ուշադիր, իսկ տնտեսվարողներին՝ բարեխիղճ:

https://www.facebook.com/Yerevanofficial/videos/1433379523490134/?v=1433379523490134

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել