Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին․
Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի մասնագետ (ծածկագիր՝ 61-26.9է-Մ7-4)
1. Մասնակցում է կադաստրային քարտեզի վարման աշխատանքներին, ուսումնասիրում է ներկայացված անշարժ գույքի հատակագծերը, դրանց բնութագրերը, համեմատում կադաստրային գործում առկա տվյալների հետ և դրանց վերաբերյալ տրամադրում եզրակացություն
2.Մասնակցում է կադաստրային քարտեզների ուղղման, ինչպես նաև ծածկագրերի և մակերեսների ճշտման աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Առնվազն միջնակարգ կրթություն,
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, վարչապետի 2018թ. Հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Աշխատավարձը՝ 95.903 (իննսունհինգ հազար ինը հարյուր երեք) դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2021 թվականի նոյեմբերի 13-ը:
* * *
Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
* * *
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի պատճենը,
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
- աշխատանքային գրքույկի պատճենը (բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ),
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:
* * *
Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացիների հետ հարցազրույց:
փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում կամ էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեով ժամը 9:30-ից 12:30-ը ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,
հեռ.՝ 060 474 247
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.12.2019թ.:
42 ԿԲ | Դիմումի ձև |