Ամփոփվել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ ամփոփվել են 2019 թվականին կազմակերպված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները:

17 միավորի շեմը հաղթահարած անձինք կարող են 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ներկայանալ Արդարադատության նախարարություն՝ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանքը ստանալու համար:

Գնահատականներին և գրավոր աշխատանքներին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ Արդարադատության նախարարություն և ստանալ իրենց գրավոր աշխատանքների պատճենները:

Ստուգման արդյունքները կարող են բողոքարկման հանձնաժողով բողոքարկվել՝  ստուգման արդյունքների ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում (ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետ):

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել