Նախատեսվում է հանել ֆինանսների նախարարության ներկայացուցչի ներգրավվածությունը հանձնաժողովի կազմից

ՀՀ ֆինանսների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) շրջանառության մեջ է դրել նախագիծ՝ ՀՀ կառավարության N 123 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

Այդ փաստաթղթով կարգավորվում են Հայասատնում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցույթի անցկացման կարգը հաստատելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ հանձնաժողովի անհատական կազմում ներգրավված է ներկայացուցիչ նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Սույն նախագծով նախատեսվում է հանել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի ներգրավվածությունը հանձնաժողովի կազմից, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարության գործունեությունը չի առնչվում նշված գործառույթների հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները չունեն նշված գործընթացին վերաբերող տեխնիկական առաջադրանքների սահմանման, մասնակիցների որակավորման և առաջարկների գնահատման համար մասնագիտական կարողություններ:

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝  https://www.e-draft.am/projects/2190

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել